ՌԴ-ում խոշոր ավտովթարից զոհվածների դիակները տեղափոխում են ՀՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 9-ին ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ս/թ ապրիլի 8-ին՝ ժամը 18.57-ին Գյումրի-Մոսկվա թիվ НН 506 չվերթով վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները “ԳԱԶել” մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են Մոսկվա:
Ճանապարհին՝ Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի Բոլդինո բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ,Միցուբիշիե մակնիշի, ,ԳԱԶելե մակնիշի МА 156 37 պ/հ և “Վոլվո” մակնիշի B212BO12 պ/հ բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Պատահարի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 1 քաղաքացի, որոնցից ՀՀ քաղաքացի՝ “ԳԱԶել” մեքենայի վարորդ, 1966 թ. ծնված Արմեն Վարդանյանը հոսպիտալացվել է Պետուշկի քաղաքի բժշկական կենտրոն։ Նրա վիճակը միջին ծանրության է։
Դժբախտ պատահարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ՝ 1981 թ. ծնված Զուրաբ Ավագյանը, 1963 թ. ծնված Սասունիկ Սարգսյանը և Արթիկի բնակիչ 1980 թ. ծնված Վարդան Վարդանյանը տեղում մահացել են։ Պարզվել է, որ զոհվածների թվում կան ևս 2 ՀՀ քաղաքացիներ1988 թ. ծնված Արթուր և 1987 թ. ծնված Արտեմ Խաչատրյանները:
Սասունիկ Սարգսյանի և Զուրաբ Ավագյանի դիերը Մոսկվայից Երևան են տեղափոխվել ապրիլի 12-ի առավոտյան:
Ըստ նախատեսված չվերթի՝ Վարդան Վարդանյանի, Արթուր և Արտեմ Խաչատրյանների դիերը Երևան կտեղափոխվեն ապրիլի 12-ի օրվա ընթացքում:
Պատահարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի՝ 1966 թ. ծնված Արմեն Վարդանյանը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր:




Լրահոս