
Ապրիլի 11-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին` Նոր Խարբերդ գյուղի մոտ, “ՎԱԶ-2102” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և ընկել աջ կողմում գտնվող առուն: Պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է, որ վարորդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում: Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն