Օրեր առաջ տարածված մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ “Comedy Club”-ի հումորիստ, դերասան Պավել Վոլյան երկրորդ անգամ է ամուսնացել, հաստատվեց ռուսական կայքերից մեկի հրապարակումից հետո: Նրա ընտրյալը 27-ամյա մարմնամարզիկ Լյասան Ուտյաշեւան է, ով հիմա սպասում է իր առաջնեկին: Հավանաբար, քչերը կհիշեն, որ այդ նույն Ուտյաշեւան տարիներ առաջ երգիչ Անդրեի հետ ընկերություն էր անում: Այս թեմայի մասին Անդրեի հետ խոսել է կայքերից մեկը: Պարզվեց, ոչ երգիչը տեղյակ էր տարածված խոսակցություններից, նա նշել, որ շատ ուրախ է նախկին ընկերուհու համար. “Ուղղակի դա հին` 2009 թվականի պատմություն է: Այսօր շատ ուրախ եմ, որ Լյասան ու Պավելը սպասում են իրենց առաջնեկին: Գիտեմ նաեւ, որ նրանք գաղտնի ամուսնացել են: Ինքը շատ լավ մարդ է ու արժանի է երջանիկ լինելուն»: Իսկ Լյասանի հղիության մասին տեղյակ է եղել մինչ մամուլում լուրեր տարածվելը. “Նրա հղիության մասին իմացել եմ Ռուսաստանում, մեր ընդհանուր ընկերների միջոցով: Մենք շփվում ենք, թեեւ ոչ շատ հաճախ, տեսնվում էինք անգամ այն ժամանակ, երբ մեր միջեւ այլեւս սիրային կապ չկար, որովհետեւ ընկերներ ենք մնացել: Այն ժամանակ, երբ Մոսկվայում էի լինում, շփվում էինք հեռախոսով կամ սոցկայքերով: Ամուսնությունից հետո չենք հանդիպել ու ոչ էլ հասցրել եմ շնորհավորել նրան, քանի որ այս շրջանում ֆիզիկապես ոչինչ չեմ հասցնում. “X factor”-ի պատճառով ազատ ժամանակ չեմ ունենում”,- նշել է իր խոսքում Անդրեն:
Պավել Վոլյան երկրորդ անգամ է ամուսնացել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ