Քիչ առաջ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանում գնացք է վթարվել: Ուղևորներն անակնկալի են եկել, երբ տեսել են դրամարկղի մոտ գոյացած հերթը: Աշխատակիցներն նրանց հայտնել են, որ պատճառը գնացքի վթարն է:
Աշխատակիցներից մեկը ArmLur.am-ի թղթակցին հայտնեց, որ հաշված րոպեների ընթացքում մետրոն կշարունակի իր բնականոն աշխատանքը: Տուժածների մասին դեռևս տվյալներ չկան: