ՀՀ Սննդամթերքի անվտանգության ծառայությունը միացել է հակաբիոտիկների մասին իրազեկման համաշխարհային շաբաթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը միացել է Առողջապահության Համաշխարհային կազմակերպության նախաձեռած «Միացի’ր աշխարհում առաջին անգամ անցկացվող հակաբիոտիկների մասին իրազեկման շաբաթ» համաշխարհային քարոզարշավին: Ծառայությունը նոյեմբերի 16-ից 22-ը իրազեկման աշխատանքներ կիրականացնի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության ուղղություններով: Հակամանրէային դեղերի նկատմամբ մանրէների կայունությունը արդի և գլոբալ խնդիր է ոչ միայն բժշկության, այլև անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտներում: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պատրաստել է իրազեկման ծրագիր, որի շրջանակներում սահմանվել են իրազեկման գործողությունները, ինչպես նաև շահառու խմբերը՝

ա) համայնքային անասնաբույժներ, անասնաբուժական ծառայություն մատուցող այլ անձինք
բ) անասնաբուժական դեղատներ
գ) անասնապահական և թռչնաբուծական ֆերմաներ, ձկնաբուծարաններ
դ) մսամթերք և կաթնամթերք արտադրող կազմակերպություններ
ե) հանրային սննդի ծառայություն մատուցող տնտեսավարողներ՝ ներառյալ նախակրթական և կրթական հաստատությունները
Ծառայության աշխատակիցները բոլոր մարզերում կներկայացնեն հակամանրէային դեղերի նկատմամբ մանրէների կայունության արդի խնդիրներն ու մարտահրավերները, նաև՝ կանխարգելման ուղիները: ՍԱՊԾ-ի նախաձեռնությամբ տպագրվել են բուկլետներ (1200 տպաքանակ), որոնք քարոզարշավի շրջանակներում կտրամադրվեն շահառուներին:




Լրահոս