«Ազատամարտիկների դաշինքը», անկախ կուսակցական պատկանելիությունից, պատրաստ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, ովքեր աշխատում են ի շահ ժողովրդի: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանը:
Անդրադառնալով իր և Ռուբեն Հայրապետյանի միջև տեղի ունեցածին` Հակոբյանը նշեց, որ առերեսումից հետո վերջինս իր հետ որևէ կապ չի հաստատել:
«Վերջին անգամ մենք իրեն հանդիպել ենք առերեսման ժամանակ և կարող եմ ասել, որ գործի ընթացքում այդ օրվանից ոչ մի փոփոխություն չի եղել», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: