«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մի շարք առաջատար ֆուտբոլիստներ չեն կարողանա օգնել թիմին «Ուոթֆորդ» դեմ Անգլիայի առաջնության 13-րդ տուրի խաղում:
Մայքլ Քերիկը, Մարուան Ֆելաինին, Անտոնի Մարտիալն ու Անտոնիո Վալենսիան չեն խաղա վնասվածքների պատճառով, իսկ Ուեյն Ռունին հիվանդացել է մի քանի օր առաջ։
Թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը նշել է, որ Ռունին ու Մարտիալը շանս ունեն վերականգնվել մինչեւ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջիկա հանդիպումը: