Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները բողոքարկել են Քննչական կոմիտեի` իրենց ներկայացրած միջնորդությունը մերժելու որոշումը: ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն նոյեմբերի 20-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության քրեական գործը իր մեղադրական եզրակացությամբ ուղարկել է գործը վերահսկող դատախազին: ՀՀ քննչական կոմիտեն նոյեմբերի 18-ին մերժեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության դրդապատճառի հետ կապված կարևոր հանգամանքի շուրջ քննություն կատարելու մասին տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունը: Նոյեմբերի 17-ին լրացավ Վալերի Պերմյակովի քրեական գործով քննիչի կողմից տրված ժամկետը, որի ընթացքում կողմերը պետք է ծանոթանային գործին և անհրաժեշտության դեպքում ներկայացանեյին միջնորդություններ: