Դատավորի պաշտոնը եկամտաբեր «գործ» է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի դրամական միջոցները նախորդ տարվա ընթացքում, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, կազմել են 53 մլն դրամ եւ 100 հազար դոլար:

Մինչդեռ նրա ամսական աշխատավարձը կազմում է մոտ 470 հազար դրամ: Սա հերթական անգամ ապացուցում է այն իրողությունը, որ դատավորի պաշտոնը Հայաստանում բավական եկամտաբեր «գործ» է:

Ի դեպ, դատավորի կինը՝ Լուսինե Մելիք-Սարգսյանն էլ առանց աշխատելու հայտարարագրել է 3 մլն դրամ եւ 50 հազար դոլար դրամական միջոց: Հետո էլ ասում են՝ գործազրկությունը եկամտաբեր չէ:




Լրահոս