ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարկել, որում երևում է, թե ինչպես է Կասպյան նավատորմը հարված հասցնում Սիրիայում իսլամիստների դիրքերի ողղությամբ: Նավերը 18 թևավոր հրթիռ են բաց թողել զինյալների դիրքերի ուղղությամբ, որոնք գտնվում են Ռաքքայում, Իդլիբում և Հալեպում:
Այս մասին ՌԴ նախագահ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին է հայտնել ՌԴ պաշտպանության նախարար գեներալ Սերգեյ Շոյգուն:
«Նոյեմբերի 20-ին Կասպյան նավատորմի նավերը 18 թևավոր հրթիռ են արձակել իսլամիստների դիրքերի ուղղությամբ: Բոլոր դիրքերը խոցվել են»,-ՌԴ պաշտպանության նախարարի խոսքն է մեջբերում РИА Новости-ն:
Շոյգուն հայտնել է նաև, որ Սիրիայում ահաբեկիչների դեմ օպերացիային մասնակցող ռուսական ավիացիոն խմբավորումը մեծացվել է 2 անգամ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան