Զգում եմ, որ դեռ ամուսնանալու ժամանակը չէ. ես պատրաստ չեմ այդ քայլին. Աննա Մանուչարյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռուստասերիալներից եւ ֆիլմերից հայտնի դերասանուհի Աննա Մանուչարյանին վերջին շրջանում տեսանք «Քարե դարդ» սիթքոմում եւ «Արամմա» կինոկատակերգությունում: Երկու դեպքում էլ նա հայտնվել էր նույն ժամանակաշրջանում` խաղալով «վայրի» կնոջ դերեր:

«Ժողովուրդ»-ը Աննայի հետ զրուցել է նրա կերտած կերպարների, դրանց նմանությունների եւ առանձնահատկությունների մասին: Մենք անդրադարձել ենք նաեւ Աննայի անձնական կյանքին: Նա խոստովանել է, որ միայնակ, առանց տղամարդու իրեն որպես անհատականություն կիսատ չի զգում եւ երջանիկ է դստեր հետ: Դերասանուհին նաեւ խոստովանել է, որ կյանքի այս փուլում դեռ պատրաստ չէ ընտանիք կազմել:

maxresdefault

-Աննա՛, «Արամմայում» եւ «Քարե դարդ»-ում ստեղծված իրավիճակներն ու Ձեր կերպարները որքանո՞վ են միմյանց նման եւ որքանով տարբեր:

-Սիթքոմի եւ ֆիլմի միջեւ ընդհանուր նմանություններ, իհարկե, կան, բայց, ըստ էության, սրանք տարբեր բնույթի ֆիլմեր են: «Քարե դարդ»-ում ես խաղում եմ ցեղապետի աղջկա դերը: Նա բավական հպարտ կին է, ով ունի ընտանիք, երեխաներ եւ ամեն ինչ անում է, որ ցեղապետից կախված չլինի: Իսկ ամուսինս, որի դերում հանդես է եկել Արմուշը, բարի, միամիտ, անկեղծ ու ամեն բանի վրա զարմացող մարդ է: «Քարե դարդ»-ը կարող է գրավել նախ եւ առաջ տեսարանների հարստությամբ: Այստեղ նկարագրվում է «ցիվիլ» եւ քարե դարում ապրող մարդկանց բախումը, ինչից էլ բխում են արկածները: Իսկ «Արամմա» ֆիլմում ես մարմնավորում եմ մի կնոջ, ով ինչին ձեռք է տալիս` «չորանում է», ամուսինն էլ որոշում է, որ կինը պետք է չրի գործ անի: Եվ եթե «Արամմայում» հումորները մեծ մասամբ գործողություններից են բխում, ապա «Քարե դարդ»-ում դրանք տեքստային բնույթ են կրում:

12241346_952094901538243_1694397834147016023_n

Կարծում ենք` շատերը մեզ հետ կհամաձայնեն, եթե նշենք, որ տարբերվող արտաքին ունեք: Չնմանվելու հատուկ միտում կա՞, թե՞ ինքնաբուխ է ստացվում:

-Եթե անկեղծ, ես երբեք իմ արտաքին տեսքի վրա հատուկ կենտրոնացած չեմ եղել: Գուցե մյուսներից տարբերվում եմ մազերիս պատճառով, չգիտեմ… Չնայած արդեն այսօր աղջիկներին հատուկ է իրենց արտաքինին խիստ հետեւելու միտումը, սակայն վերջերս նկատում եմ, որ ես դա չեմ հասցնում: Հագնում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս, եւ հարմար է` անկախ նորաձեւության միտումներից:

11781731_759978877460851_3845770040325096258_n

-Արդեն մի քանի տարի է` Ձեզ տեսնում ենք սերիալներում, ֆիլմերում: Դժվար չէ՞ այս ասպարեզում քայլեր անել, երբ դաշտում մեծ թվով գործող անձինք կան: Գործնական կյանքում հե՞շտ եք հարաբերություններ կառուցում:

-Երեւի իմ բախտն այդ առումով բերել է, քանի որ շրջապատումս լավ մարդիկ են: Ինքս բնույթով կոնֆլիկտային անձնավորություն չեմ: Ինձ հետ գրեթե հնարավոր չէ վիճել: Երբ նկատում եմ մի կայծ, որը կարող է վերածվել լարվածության, թեման շրջանցում եմ, դրան ընթացք չեմ տալիս:

-Դա կանացի գովելի հատկություն է, որը պետք է որ անձնական կյանքում էլ օգնի: Ինչպե՞ս է ստացվել, որ չլինելով կոնֆլիկտային մարդ, այնուամենայնիվ, միայնակ եք մնացել:

12241409_952094898204910_4152316925940734999_n

-Ինձ թվում է` երբ շփվում ես այն մարդու հետ, ով քոնն է, կոնֆլիկտներն անհեթեթություն են թվում: Ինձ համար ընտանիք կազմելը շատ պատասխանատու քայլ է, այժմ ես դրան գնալուց առաջ կրկնակի երկար եմ մտածում, չնայած որ այս տարիների ընթացքում դրա հնարավորությունն ունեցել եմ եւ ուշադրության պակաս չեմ զգացել: Բայց այդ ամենը քիչ է` լուրջ հարաբերություններ հաստատելու համար: Ես` որպես անհատականություն, ինձ կիսատ չեմ զգում, չեմ սպասում, որ իմ կողքին լինի տղամարդ, միայն թե ես ինձ միայնակ չհամարեմ: Բոլորովին: Ես դստերս հետ շատ երջանիկ եմ, հանգիստ: Գուցե հետագայում ընտանիք կազմեմ, բայց ոչ հիմա: Հիմա զգում եմ, որ դեռ դրա ժամանակը չէ, ես պատրաստ չեմ այդ քայլին:

52d4e992a6403_medium

-Այսինքն` սխալվելու վախ կա՞:

-Այո՛, ինչ խոսք… Առհասարակ, որքան նախկինում ավելի խորքից ես տեսած լինում ընտանեկան կյանքը, որքան շատ տեղեկություններ ես ունենում այդ մասին, այնքան մոլորվում ես: Իսկ երբ դաշտը քեզ համար փակ է, դու ավելի համարձակ ես:

Աննա Բաբաջանյան




Լրահոս