Իշխանությունը որոշել է ռիսկի դիմել. հարցը «չոր փող» դնելով չի լուծի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի նախընտրական շտաբի ամենատարբեր ներկայացուցիչներ իրենց «ենթակաների», կազմակերպչական գծով պատասխանատուների հետ զրույցներում հավաստիացնում են, թե սահմանադրական հանրաքվեի համար ընտրակաշառք չի բաժանվելու: Սրա պատճառը ոչ թե այն է, որ իշխանությունները «դարձի են եկել» եւ գիտակցում են՝ գումարով քվե գնելը գլոբալ առումով լուրջ խնդիրներ է առաջացնում երկրում, այլ պարզապես փորձ է արվում հանրաքվեի գործընթացին փոքր-ինչ լեգիտիմություն հաղորդել, միաժամանակ նաեւ փորձել ուժերը` հասկանալու համար, որ եթե «չոր փող» չդրվի շրջանառության մեջ, ի՞նչ արդյունք է լինելու:

Ի վերջո, Սահմանադրության նախագիծն անցկացնելը Սերժ Սարգսյանի թիմի համար կյանքի եւ մահվան նշանակություն չունի, ինչպես ՀՀ նախագահի կամ ԱԺ ընտրությունների պարագայում: Չի ընդունվի հանրաքվեն հասարակության մեծամասնության կողմից, իշխանական թիմում կամ ընդհանրապես երկրում որեւէ բան չի փոխվի: Ուստի կարելի է նաեւ փորձարկումներ անել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս