Թոշակները չբարձրացնելու հայտարարություն արած Կառավարությունը 1 մլն դրամի կոնյակ է գնել, որպեսզի տանի Չինաստան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության աշխատակազմը սեպտեմբերի 18-ին պայմանագիր է կնքել «Ագուլիս մեկ» ընկերության հետ:  Ըստ որի՝ կառավարությունը նշված ընկերությունից գնել է 29 հատ կոնյակ, որոնց համար վճարել է մոտ 1 մլն 600 հազար դրամ: Կառավարությունը գնել է 2 հատ 0.7 լ կոնյակ «Նաիրի»՝ 20 տարվա հնեցման, իսկ մեկ միավորի արժեքը կազմում է մոտ 200 հազար դրամ, կոնյակ «Դվին կոլեկցիոն» (10 տարվա հնեցման) 0.7լ՝ 9 հատ միավորի արժեքը՝ 47 հազար 750 եւ կոնյակ «Կիլիկիա» (30 տարվա հնեցման)՝ 18 հատ՝ 41 հազար 500 դրամով:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կոնյակների այս խմբաքանակը կառավարության աշխատակազմը գնել է սեպտեմբերի 21-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Չինաստան մեկնած պատվիրակության համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս