«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին տասը ամիսների պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարի, անցածի համեմատ, առեւտրի շրջանառությունը նվազել է 125 միլիարդ դրամով: Այսինքն՝ անցած տարվա համեմատ Հայաստանի բնակչությունը 125 միլիարդ դրամի չափով աղքատացել է: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի սպառման ապրանքների հիմնական մասը ներկրվում է: Իսկ եթե ներմուծման ծավալները սկսում են նվազել, այդ հանգամանքը եւս վկայում է սպառողների գնողունակության նվազման մասին: Նշենք, որ անցած տարվա համեմատ ներմուծման ծավալները նվազել են մոտ մեկ միլիարդ դոլարի չափով: Հարկ է նշել, որ սպառման ծավալների անկման մի մասն էլ պայմանավորված է անընդհատ շարունակվող արտագաղթի փաստով:
Մասնավորապես, այս տարվա ավարտին դեռ երկու ամիս կա, բայց արդեն իսկ կարող ենք ասել, որ տարվա վերջին արտագաղթի ծավալները կկազմեն 40-ից 50 հազար մարդ: Իհարկե, վերը բերված ցուցանիշները ամենեւին էլ չեն խանգարում, որ Հայաստանի պաշտոնական վիճակագիրները շարունակեն տնտեսական աճ արձանագրել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: