«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչքան մոտենում է հանրաքվեի օրը, իշխանական ճամբարում թիվ 1 պատրաստություն է նկատվում։ Կենտրոնական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը հորդորել է բոլոր ՀՀԿ-ականներին մի կողմ դնել հակասությունները և միավորվել հանուն «այո»-ի, աշխատանքի հստակ բաժանում կատարել» լսել մարզային պատասխանատուների՝ մարզպետների ցուցումները։ Բոլորը հասկանում են, որ հաղթանակի «դափնիները» կարող են ուրիշները վայելել։ «Որ չգնանք՝ էդ բոլորը կվերագրվի մարզպետին»,- նկատեց պատգամավորներից մեկը։ Փոխարենը որոշ մարզպետների ու ենթակաների հարաբերություններն են փչացել։ Օրինակ, Արագածոտնի մարզի համայնքապետերից մեկը բերանից թռցրել է, թե «այո»-ն դժվար է լինելու ապահովել, ու տհաճ զրույց է ունեցել մարզպետի հետ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։