«Չորրորդ իշխանություն» թերը գրում է. «Էկոնոմիկայի եւ խաղաղության ինստիտուտի հրապարակած «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս-2015» զեկույցի համաձայն, Հայաստանը տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրն է եւ 162 երկրների մեջ զբաղեցրել է 116-րդ տեղը:
«ՉԻ» – Այստեղ երկու տարբերակ կա՝ էկոնոմիկայի եւ խաղաղության ինստիտուտը կամ ծանոթ չէ Շմայսի ելույթներին, կամ էլ Սյունիքի մարզը որպես Հայաստանի տարածք չի ընկալում: Չնայած՝ չի բացառվում, որ խնդիրը դասակարգման մեթոդաբանությունն է:
Եթե ահաբեկչություն է համարվում միայն զենքի գործադրմամբ խաղաղ բնակիչների ոչնչացումը՝ Հայաստանն իսկապես բավականին անվտանգ է, բայց եթե ահաբեկչություն համարվեն նաեւ «մի խումբ անձանց կողմից խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվող բռնի գործողությունները՝ անձնական շահույթ ստանալու նպատակով», Հայաստանն, անկասկած, առաջին տեղը կզբաղեցնի:
Միայն մի քանի «նոմինացիաները» բավական են՝ «էներգետիկ տեռոր», «հարկային տեռոր», կարմիր գծեր, տեսախցիկներ, արագաչափեր, գազի վարձ, լույսի վարձ եւ այլն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: