Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` ՀՀԿ 20-ամյակի ելույթում հնչեցրած հրապարակային հրահանգին, որ «հայրենի օլիգարխներն այսուհետ դադարեն շրջել մի քանի տասնյակի հասնող թիկնազորի ուղեկցությամբ», Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրել էր, որ հայրենի բոլոր օլիգարխները զգուշացված են եւ այսուհետ հրապարակային վայրերում չեն հայտնվի տասնյակի հասնող թիկնապահների ուղեկցությամբ: Սակայն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, վերջերս մի քանի խոշոր օլիգարխներ, այդ թվում` Գագիկ Ծառուկյանը, Միքայել Բաղդասարովը եւ Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, դիմել են Սերժ Սարգսյանին` խնդրելով իրենց համար բացառություն անել: Օլիգարխներն իրենց խնդրանքը հիմնավորել են այն փաստով,որ ժամանակին իրենց վրա մահափորձեր են իրականացվել (որոշները պարզապես զգուշացել են այդ հեռանկարից): Փաստարկը հիմնավոր համարելով` Սերժ Սարգսյանը ներքին կարգով նրանց թույլ է տվել շրջել «ախրաննիկների» ուղեկցությամբ, սակայն` ոչ ավել, քան մեկ մեքենայով (չի բացառվում՝ «գազել»-ով):
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ