«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ աղբյուրների պնդմամբ, Գյումրիում սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավին են լծվել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության, ինչպես նաեւ՝ գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «Էյ ՋԻ սերվիս» ընկերության ներկայացուցիչները: Այս օրերին գազի տեսուչներն ու ներտնային սպասարկում իրականացնող տեսուչները, այցելելով քաղաքացիների բնակարանները, խնդրում են չափահաս բնակիչների անձնագրի պատճեններ տալ։ Մեր զրուցակիցը, ում անունը հայտնի պատճառներով չենք հրապարակում, ասաց, որ անձնագրի պատճենը «խոստացել է» տալ դեկտեմբերի 7-ից հետո։ Միայն թե, տեսուչը խնդրել է մինչ այդ տալ պատճենը ևպատճառաբանել, որ իրենից «շատ են ուզել»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։