Դեկտեմբերի 1-ին ընդառաջ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն անցկացնում է մտավորականների հավաք-քննարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Դեկտեմբերի 1-ին ընդառաջ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն
անցկացնում է մտավորականների հավաք-քննարկում

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը ս.թ. նոյեմբերի 21-ին՝ շաբաթ օրը, ժամը 13:00-ին Երևանի «Հայաթ փլեյս» հյուրանոցում անցկացնում է մտավորականների հավաք-քննարկում:

Քննարկման թեմատիկ առանցքը ս.թ. դեկտեմբերի 1-ին նախատեսված համազգային հանրահավաքին ընդառաջ մեր երկրի աղետալի վիճակի և այն հաղթահարելու վերաբերյալ մտավորականների մոտեցումների վերհանումն է և դրանց ընդհանրությունների հիման վրա մտավորականության ստանձնելիք դերի և պատասխանատվության հստակեցումը»:




Լրահոս