Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Արշավիր Ղարամյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ցավակցական հեռագիր է հղել ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանին:
Հեռագրում ասված է.

«Հարգելի Արշավիր Սուրենի, Խոր ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր` Սուրեն Ղարամյանի մահվան մասին: Նա եղել է Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, իր ժողովրդին, հայրենիքին ու ընտանիքին նվիրված մարդ, պարկեշտ անձնավորություն եւ լավ ընկեր: Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով»:




Լրահոս