Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Լեհաստանի թիմին: «Արմենպրես»ի հաղորդմամբ, առաջին խաղատախտակին Լևոն Արոնյանը հաղթեց:
Հաջող հանդես եկավ նաև հիմնական կազմ վերադարձած Սերգեյ Մովսիսյանը:Ոչ ոք-ի խաղացին Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը: Հայաստան-Լեհաստան 3-1: Շախմատի Եվրոպայի առաջնությանը մնացել է 2 տուր: Այժմ Հայաստանի հավաքականն ունի 10 միավոր: