Դատավորը 1 տարում, բացի աշխատավարձից, 12 մլն դրամ եկամուտ է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի դրամական միջոցները, ըստ նրա հայտարարագրի, անցած տարվա վերջին կազմել են 23 մլն 800 հազար դրամ եւ 40 հազար դոլար:

Դատավորի ամսական աշխատավարձը 900 հազար դրամ է: Սակայն աշխատավարձից բացի՝ դատավորն անցած տարի 12 մլն 150 հազար դրամի եկամուտ է ստացել վարձակալության դիմաց: Տեղեկացնենք, որ դատավորի կնոջ՝ Սուսաննա Աբրահամյանի դրամական միջոցները կազմել են 100 հազար դրամ եւ հազար դոլար, ամսական աշխատավարձը կազմել է 126 հազար դրամ:




Լրահոս