ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ մի խումբ քաղաքացիներից ահազանգ է ստացել այն մասին, որ Երեւանի պոլիկլինիկաներում կոլխիցին տեսակի դեղամիջոց չկա: Պարզվում է՝ արդեն մի քանի ամիս է` բժիշկները հիվանդներին առաջարկում են դեղը գնել դեղատներից, մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարությունը պարտավոր է այն անվճար տրամադրել ՀՀ քաղաքացիներին: Տեղեկացնենք, որ կոլխիցինն օգտագործվում է պարբերական հիվանդության (երեւանյան հիվանդություն) նոպաների հաճախականությունն ու ուժգնությունը նվազեցնելու համար: Երբ «Ժողովուրդ»-ը ապրիլի 8-ին ՀՀ առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչու տեւական ժամանակ տվյալ դեղամիջոցը Երեւանի պոլիկլինիկաներում չկա, ուշագրավ պատասխան ստացավ: Գրավոր հարցման հենց հաջորդ օրը ԱՆ-ից պատասխանեցին, թե ապրիլի 8-ից բժշկական հաստատություններին ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կրկին հատկացվել է կոլխիցինի բավարար խմբաքանակ: Սակայն դժգոհությունները դեռ չեն պակասել:




Լրահոս