Դեկտեմբերի 6-ին տեղի կունենան նաև ՏԻՄ ընտրություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մի շարք մարզերում այս տարվա դեկտեմբերի 6-ին տեղի կունենան ոչ միայն սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, այլեւ տեղական ինքակառավարման մարմինների ընտրություններ: Այդ օրը համայնքի ղեկավար կըտրեն Արագածոտն, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ եւ Սյունիք մարզերի մի շարք համայնքներում:

ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի մարզի 5, Գեղարքունիքի 3, Արմավիրի 7, Լոռիի 2, Շիրակի 8, Սյունիքի 3 գյուղերում: Բնականաբար, առաջադրված թեկնածուները ՀՀԿ-ականներ են կամ անկուսակցականներ: Ի դեպ, փորձը ցույց է տվել, որ անկուսակցականներն ընտրվելուց հետո դառնում են ՀՀԿ-ական:




Լրահոս