«Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչները հերթական իրազեկման երթը կանցկացնեն Մալաթիա-Սեբաստիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական իրազեկման երթի և քարոզչական հանդիպումների մասին

«Նոյեմբերի 21-ին՝ շաբաթ օրը, «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչները և աջակիցները Երևան քաղաքում հերթական իրազեկման երթը կանցկացնեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Երթը կմեկնարկի այդ վարչական շրջանում գտնվող Երևան Սիթի սուպերմարկետի մոտից, ժամը 16:00-ին:

Նոյեմբերի 22-ին՝ կիրակի օրը, «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչների հերթական քարոզչական հանդիպումները տեղի կունենան Արթիկ և Մարալիկ քաղաքներում:
Հանդիպումները տեղի կունենան հետևյալ հերթականությամբ՝ Արթիկ քաղաքում՝ ժամը 13:00-ին, իսկ Մարալիկ քաղաքում՝ ժամը 15:00-ին:
Հանդիպումներին մասնակցում են «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչներ Պետրոս Մակեյանը և Արմեն Մարտիրոսյանը:
Մեկնումը՝ նոյեմբերի 22-ին, ժամը 09:30-ին՝ Երզնկյան 75 հասցեից:
Ճակատի կարգախոսն է՝ Ո՛Չ հանցավոր ռեժիմին, Ո՛Չ նոր սահմանադրությանը»:




Լրահոս