Բելգիայում ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ է սահմանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի իշխանությունները երկրի մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ են սահմանել, հայտնում է BNO News-ը:

«Սա նշանակում է, որ քաղաքի տարածքում ահաբեկչական ակտիվությունը «մաքսիմալ լուրջ է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Որոշումն ընդունվել է՝ կապված ահաբեկիչների հետախուզման հետ, որոնք ներգրավված են Փարիզի ահաբեկչությունների մեջ:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Բելգիայի իշխանությունները հետաքննություն են սկսել՝ Փարիզի ահաբեկչություն հետ կապված երկրի 2 քաղաքացիների մահվանից հետո:

Նախօրեին տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Բելգիայի արդարադատության պալատից մարդկանց տարհանել են պայթյունի սպառնալիքի պատճառով, սակայն ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս