Երեկ՝ ժամը 15:45-ի սահմաններում, Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկում դանակահարված երիտասարդը թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մահացածը Երեւան քաղաքի բնակիչ 19-ամյա Տիգրան Հայրապետյանն է, որը Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող է: Փաստորեն, դասաժամերն ավարտվելուց հետո (դասերն ավարտվում են ժամը 14:00-ին) նա դուրս է եկել եւ շատ չանցած առայժմ անհայտ հանգամանքներում եւ անհայտ անձանց կողմից դանակահարվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տիգրանի համակուրսեցի ընկերները դեպքի ժամանակ նրա հետ չեն եղել, սակայն նրա բոլոր մտերիմ ընկերներին ոստիկանները բերման են ենթարկել: Երիտասարդներից շատերի ծնողները մինչ ուշ երեկո այդպես էլ չէին կարողանում տեղեկություն ստանալ, թե ինչ կարգավիճակով են ուսանողները գտնվում ոստիկանությունում:
Համալսարանում պտտվող խոսակցությունների համաձայն՝ տղայական վեճ է եղել, որն ավարտվել է դանակահարությամբ:
Նշենք, որ Տիգրանն այս օրերին պատրաստվում էր իր միջանկյալ քննություններին:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
ՏՂԱՅԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵ՞Ր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ