Նոր Զելանդիայում վթարի ենթարկված ուղղաթիռի 6 ուղևորներն ու օդաչուն զոհվել են, փոխանցում է РИА Новости-ն:
Alpine Adventures ավիաընկերության ներկայացուցիչները հաստատել են ուղղաթիռի պատկանելիությունը, սակայն հրաժարվել են մեկնաբանություններ թողնել: Իշխանությունները դեպքի հարցով հետաքննություն են անցկացնում:
Վթարի պատճառը դեռևս չի հաստատվել: Ուղղաթիռը կարող էր կործանվել ուժգին ամպամածության հետևանքով վատ տեսանելիության պատճառով:
Ինչպես հայտնում է NZherald պորտալը, որոնողափրկարարական օպերացիայի անդամները հասել են վթարի վայր, սակայն ողջ մնացածներ չեն գտել: Որոնողափրկարարական աշխատանքներին խոչընդոտում են անձրևային եղանակն ու վատ տեսանելիությունը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան