Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստների մեծ մասը կարծում է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով ապաքինվել է ոտքի վնասվածքից, Մադրիդի «Ռեալի» դեմ կխաղա առաջին րոպեից,- այդ մասին հաղորդում է «El Mundo Deportivo»-ն։
Լավատեսության պատճառ է հանդիսացել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի կատարած աշխատանքը վերջին մարզումների ժամանակ։ Մեսսին հավատում է իր ուժերին։
«Ռեալ» – «Բարսելոնա» հերթական հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։15-ին։