ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունից հետո երեկ՝ ժամը 14:00-ին, բոլոր հյուրերը մեկ մարդու պես ուղեւորվեցին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիր՝ ճաշկերույթի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ խնջույքին ներկա են գտնվել հիմնականում ՀՀԿ եւ ՕԵԿ պատգամավորները, նախարարներն ու հյուրերը: Այն երկար չի տեւել՝ մինչեւ 16:30-ը: Իսկ ԲՀԿ պատգամավորները, որոնք մասնակցում էին ԱԺ հատուկ նիստին, չեն գնացել «Փարվանա»:
«ՓԱՐՎԱՆԱ»-ՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ