Թուրքական ոստիկանությունը բերման է ենթարկել տղամարդու, ում կասկածում են Փարիզում ահաբեկչությունների ենթարկված վայրերի ցուցակը կազմելու մեջ:
Ինչպես փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով թուրքական Dogan պարբերականին, 26-ամյա Ահմեդ Դահմանիին բերման են ենթարկել Անթալիայի լյուքս դասի հյուրանոցներից մեկում:
Ծագմամբ մարոկկացի Բելգիայի քաղաքացին ակնկալում էր, որ կարող է Թուրքիայի միջոցով հարևան Սիրիա հասնել:
Բացի Դահմանիից, բերման են ենթարկվել Սիրիայի 2 քաղաքացի: Նշվում է, որ Դահմանիին հետևել են այն բանից հետո, երբ նա ժամանել է Անթալիա:
Հատուկ ծառայությունները հիմքեր ունեն կասկածելու, որ հենց Դահմանին է զբաղվել այն վայրերի ընտրությամբ, որտեղ ահաբեկչություններ են իրականացվել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան