Ինչպես հայտնի է, երեկվանից ՀՀ բոլոր նախարարները պաշտոնանկ են արվել: Նրանք ժամանակավոր պաշտոնակատար են նշանակվել, մինչեւ Սերժ Սարգսյանը հաստատի կառավարության նոր կազմը: «Ժողովուրդ»-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի արդեն նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանից հետաքրքրվեց, թե ինչ զգացողություններ ունի որպես պաշտոնաթող նախարար եւ ինչ ակնկալիքներ նոր ձեւավորվող կառավարության կազմում հայտնվելու մասով: «Զգացողությունների մասին չեմ մտածել, քանի որ դրա ժամանակը չէ: Ինչպես գիտեք, մենք դեռ մինչ նոր կառավարության ձեւավորելը շարունակում ենք իրականացնել մեր գործառույթները: Իսկ թե կհայտնվեմ նոր ձեւավորված կառավարությունում, թե ոչ, օրը կգա՝ բարին էլ հետը»,-ասաց Հ. Ռոստոմյանը:
ՍՊԱՍՈՒՄ Է ԲԱՐԻ ՕՐՎԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ