Ռուսական ավիացիան Սիրիայում իսլամիստների դիրքերի ուղղությամբ հրթիռներ է արձակել «Մերոնց համար» և «Փարիզի համար» գրությամբ: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում և ցուցադրել համապատասխան կադրերը, փոխանցում է Lifenews-ը:
Հրթիռների վրա սև մարկերով գրված է, թե ում համար պետք է պատասխան տան «Իսլամական պետության» զինյալները:
Համացանցում օգտատերերից մեկը մեկնաբանել է տեսանյութն ու շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի անունից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռուսաստանը Կասպից ծովից նոր թևավոր հրթիռներով ռմբակոծել է Սիրիայում իսլամիստների դիրքերը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան