Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո երեկ հրաժարական է ներկայացրել Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Սակայն կառավարության պաշտոնական կայքում երեկ՝ ողջ օրվա ընթացքում, այդպես էլ որեւէ տեղեկատվություն չեղավ կառավարության հրաժարականի մասին: Երեւի Տ. Սարգսյանը ոչ մի կերպ չի ուզում հավատալ այդ մտքին: Փոխարենը լուր կար այն մասին, որ Տ. Սարգսյանն ընդունել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Ս. Կիրիենկոյին, եւ այնտեղ Սարգսյանը ներկայացված էր որպես վարչապետի պաշտոնակատար:
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ