«Հրազդան Ցեմենտ»-ը չսնանկացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ «Փի Փի Էֆ Բանկա Էյ.Էս» բաժնետիրական ընկերությունը այս տարվա օգոստոսի 28-ին դիմել էր Կոտայիք մարզի ընդհանուր իրավասության դատարան «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ն սնանկ ճանաչելու պահանջով: «Փի Փի Էֆ Բանկա Էյ.Էս»-ը չեխական ընկերություն է, որին 18 մլն 520 հազար 806 դոլար է պարտք նաեւ նախկին ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը:

Սակայն «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ի միակ բաժնետեր «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից այս տարվա սեպտեմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել հայցադիմում, որով պահանջել է անվավեր ճանաչել 2011 թ-ի օգոստոսի 8-ին կնքված երաշխավորության պայմանագիրը, որով «Հրազդան ցեմենտը» դարձել էր «Արմավիայի» երաշխավորը, քանի որ երկու ընկերություններն էլ այն ժամանակ պատկանում էին Միխայիլ Բաղդասարովին: Արդյունքում դատարանը նախօրեին մերժել է չեխական ընկերության պահանջը «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ն սնանկ ճանաչելու վերաբերյալ:




Լրահոս