Չիկագոյում ինքնաթիռի 2 ուղևորի արաբերեն խոսքից վախեցած տղամարդը զգուշացրել է անվտանգության ծառայությանը. փոխանցում է Rosbalt.ru-ն:
Ֆիլադելֆիա թռիչքը հետաձգվել է:
Հարցաքննման ընթացքում ոստիկանությունը հաստատել է պաղեստինցիների ինքնությունը, և նրանք կարողացել են ինքնաթիռ բարձրանալ, սակայն նույնիսկ դրանից հետո ուղևորները պնդել են, որպեսզի վերջիններս ցույց տան փոքր պայուսակի պարունակությունը:
Պայուսակում քաղցրավենիք է հայտնաբերվել: Պաղեստինցիներից մեկը հայտնել է, որ մինչ այժմ երբեք չի բախվել նման խտրականության հետ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան