ԾԱՌՈՒԿՅԱՆԻ «ԻՆԱԴՈՒ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի երդմնակալությանը ՀՀ Սահմանադրության մայր օրինակը դահլիճ տարավ ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը: Ըստ պաշտոնական մեկնաբանության` Ա. Պետրոսյանին է այս գործը վստահվել, քանի որ նա ՍԴ միակ կին անդամն է: Քաղաքական շրջանակները, սակայն, համոզված են, որ այստեղ կա նաեւ մեկ այլ ենթատեքստ. Արեւիկ Պետրոսյանը նախկինում ԲՀԿ-ական էր, ԱԺ փոխնախագահը: Սակայն հենց ԲՀԿ ճնշմամբ նա հրաժարական տվեց, որոշ ժամանակ անց դարձավ ՍԴ անդամ` դադարեցնելով իր անդամակցությունը ԲՀԿ-ին: Եվ ահա շատերը համոզված են, որ իշխանությունները, իմանալով, որ երդմնակալությանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր  քաղաքական թիմով չի մասնակցելու, հենց Արեւիկ Պետրոսյանին են գործուղել` նրա «ինադու»:




Լրահոս