ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն աճուրդի է հանել սուպերմարկետ: Նշենք, որ աճուրդի հանված «Գրին» մարկետն ավելի քան տասը տարի գործել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում: Իսկ սուպերմարկետը վաճառքի է հանվել, քանի որ այն գրավադրված է եղել: Եւ վարկային պարտավորությունները չկատարելու հետեւանքով այն այսօր գտնվում է ԴԱՀԿ-ի ձեռքերում:
Սուպերմարկետի մեկնարկային գինը սահմանվել է 216 մլն 172 հազար դրամ: Աճուրդի ավարտին մնացել է մեկ օր: Երեկվա դրությամբ գնային առաջարկ դեռեւս չէր ներկայացվել: Այսինքն՝ Հայաստանում ոչ միայն փոքր խանութներն են սնանկանում եւ փակվում, այլ նաեւ տարիներ շարունակ գործող սուպերմարկետները: