Գյումրու կենդանաբանական այգու տնօրենն ահազանգում է, իսկ քաղաքապետն անձնական խնդրանքի է սպասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ Գյումրու Անի թաղամասում տեղակայված կենդանաբանական այգու տնօրեն Ստյոպա Վարդանյանն ահազանգում է` այգու կենդանիները սովից եւ ցրտից կարող են սատկել: Նշենք, որ կենդանաբանական այգում են գտնվում առյուծ Մերին` ձագերի` Զիտա եւ Գիտայի հետ, նաեւ՝ Մաշա եւ Միշա արջուկները: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու վերջինս չի արձագանքում կենդանաբանական այգու տնօրենի ահազանգերին:

«Դե, իրեն առաջարկել ենք տեղափոխման համար մեքենա, կռունկ: Եւ դեռ սպասում ենք պատասխանի: Պատրաստ ենք օգնել, որովհետեւ իսկապես ծանր է կենդանիների վիճակը: Իսկ կերի մասով էլ մենք պատրաստ ենք օգնել: Եթե դիմի, կօգնենք, որովհետեւ խայտառակ վիճակ է: Երբ ինքն ասի՝ օգնենք, մենք կօգնենք»,- ասաց Բալասանյանը: Գյումրիի քաղաքապետի խոսքերից ստացվում է՝ Ստյոպա Վարդանյանը կենդանիների կերի համար բոլորից օգնություն է հայցում, սակայն իր հայրենի քաղաքապետարանին մինչ օրս այդ հարցով չի դիմել:




Լրահոս