Փարիզում ահաբեկչություններ իրականացրած Սալահ Աբդեսլամը, ով միջազգային հետախուզման է հայտարարվել, իր մտերիմների հետ կապի մեջ է մտել սկայպի միջոցով և խնդրել օգնել իրեն հասնել Սիրիա:
Ինչպես փոխանցում է ABC News-ը՝ հղում անելով զինյալի երկու ընկերներին, Աբդեսլամը գտնվում է Բելգիայում և նրանց զանգել է անցած շաբաթ: Ահաբեկչի եղբայրը նույնպես հաստատել է, որ նա զանգել է:
Նա նաև հայտնել է, որ «Իսլամական պետության» անդամները դժգոհ են Աբդեսլամից, քանի որ վերջինս Փարիզում գործի չի դրել մահապարտի գոտին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, թուրքական ոստիկանությունը բերման է ենթարկել տղամարդու, ում կասկածում են Փարիզում ահաբեկչությունների ենթարկված վայրերի ցուցակը կազմելու մեջ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան