ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եկե՛ք ես գնահատականներ չտամ, տարբեր ոլորտներ կան, տարբեր բարեփոխումներ կան: Հիմա մենք մտածենք մի ուղղությամբ, մի տեղ շատ լավ է, մի տեղ ինչ-որ թերություն կա, մի տեղ խնդիրներ կան, չենք հասցրել, գումար չկա երկրում»:

Սամվել Բալասանյան «Լուրեր»

Իսկ ուրիշ ի՞նչ պատասխան կարելի էր ակնկալել օլիգարխից, հետեւաբար եւ ԲՀԿ-ականից: Օլիգարխն ընդդիմադիր լինել չի կարող, հատկապես ՀՀԿ-ապաշտ ԲՀԿ-ական օլիգարխը: Այնպես որ, Սամվել Բալասանյանից գնահատականներ սպասելն անիմաստ է, նրա միակ գնահատականը կարող է լինել լղոզելն ու առաջ անցնելը՝ ձեռքի հետ էլ իշխանությունների, ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի գովքն անելը: Խոսելաոճն էլ տիպիկ իշխանական է եւ օլիգարխին հատուկ՝ մի տեղ ինչ-որ թերություն կա, մի տեղ՝ խնդիրներ, երկրում էլ գումար չկա, քանի որ բոլոր գումարները Ս. Բալասանյանի եւ նրա նմանների գրպանում են:




Լրահոս