«Յուրաքանչյուր հաջորդ քաղաքապետ պետք է ավելի լավը լինի, քանի որ դա է հուշում տրամաբանությունը»:
Փաստորեն, Կարեն Կարապետյանն ուզում է խոստովանել, որ ինքն այնքան էլ լավը չէր, եւ Տարոն Մարգարյանն իրենից լավն է: Չնայած եթե լավ հիշենք՝ Կ. Կարապետյանը Երեւանի ամենաքիչ քննադատվող քաղաքապետն էր, դալանագործությամբ բյուջեի «հերը չէր անիծում», աներձագապաշտության մշակույթի տարածմամբ, աներձագների PR-ով եւ ներմուծմամբ չէր զբաղվում: Միայն մի քանի կրպակներ քանդեց՝ մարդկանց ապրուստի հաշվին կանաչ տարածք սարքելով, բայց դա ավելի «անմեղ» բան է, քան 220 մլն դրամի շուն սատկացնելը կամ 50-հազարդրամանոց նստարանները 100 հազարով մայրաքաղաքին վաճառելը: