ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Արագածոտնի մարզի Ուշի համայնքում

Սահմանադրական բարեփոխումներին կողմ եւ դեմ 16 քաղաքական ու հասարակական գործիչներ մեկնել են Հայաստանի մարզեր, լինելու են փոքր ու մեծ գյուղերում եւ քաղաքներում: Երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը եւ մի քանի հոգի մեկնել էին Արագածոտնի մարզի Ուշի համայնք: Ինչպես երեւում է լուսանկարներից՝ նրանք հաճելին օգտակարի հետ էին համատեղում: Սահմանադրական փոփոխությունների քննարկումներրի հետ մեկտեղ այո-ի քարոզիչները նարդի, շախմատ էին խաղում, ինչպես նաեւ առեւտուր անում գյուղի խանութներից: Արդեն ակնհայտ է, որ հանրաքվեի քարոզարշավը վերածվում է անլուրջ մի գործընթացի, որտեղ միակ նպատակը շոուն է:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես աշխատում եմ Գեղարքունիքի մարզի «Օրանժ»-ի մասնաճյուղում: Հիմա գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում: Երբ ես աշխատում էի, «Օրանժ»-ը ՍՊԸ էր, հիմա քանի որ «Յուքոմ»-ը գնել է «Օրանժ» ընկերությունը, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է լինելու իմ աշխատանքը: Ես նորից կարո՞ղ եմ աշխատել, թե դուրս կմնամ աշխատանքից:

Լիա Հայրապետյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում.
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման) հետեւանքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս չի կիրառվում վերը նշված սահմանափակումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Օրենսգրքի 171-րդ հոդվածով տրված են նպատակային արձակուրդի տեսակները: Նշված հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը համարվում է նպատակային արձակուրդ: Նպատակային արձակուրդի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատատեղը, բացառությամբ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետով նախատեսված դեպքի: Տեղեկացնում ենք նաեւ, որ Օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝ կազմակերպության վերակազմակերպումը, ինչպես նաեւ դրա նկատմամբ պարտավորական կամ այլ իրավունքներ ունեցող անձանց փոփոխությունը հիմք չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե տեղի չի ունենում աշխատողների թվաքանակի եւ հաստիքների կրճատում:
Ելնելով վերոգրյալից՝ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել միայն կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման եւ օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թ. Ավետիսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենսգրքի 171-րդ հոդ. 2-րդ կետի համաձայն՝ կազմակերպության լուծարման դեպքում պետք է կարգավորվի նպատակային արձակուրդում գտնվողի հարցը, այսինքն՝ այս դեպքում գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, նաեւ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը:

 

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ օտարերկրյա գործատուների եւ ՀՀ-ում մշտապես չբնակվող աշխատողների վրա տարածվո՞ւմ է արդյոք ՀՀ աշխատանքային օրենսդրությունը: Եվ ուզում եմ իմանալ՝ կա՞ն արդյոք գործունեության ոլորտների սահմանափակումներ օտարերկրացիների համար:

Գուրգեն Համբարյան (52 տարեկան, դեղագործ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Համբարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «ՀՀ աշխատանաքային օրենսգրքի» համաձայն՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը եւ այլ նորմատիվ իրավական ակտերը չեն տարածվում օտարերկրյա գործատուների եւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող աշխատողների միջեւ ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, անկախ այն հանգամանքից, որ աշխատողները գործատուի հանձնարարությամբ աշխատանք են կատարում Հայաստանի Հանրապետությունում: Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիները ՀՀ-ում չեն կարող զբաղեցնել ընտրովի, քաղաքական (համայնքային, դատական (դատավոր, դատախազ)), պաշտոններ, աշխատել զինված ուժերում:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում հստակեցվել են աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունները. ավելացել են բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետները, որոնք կարող են առանց թույլտվության գալ, աշխատել Հայաստանում, ինչպես նաեւ Հայաստանի եւ այլ երկրների հետ միջազգային պայմանագրերով հաստատված դեպքերում:




Լրահոս