«Հեռուստատեսային ծրագրերն առաջվանը չեն». հետևո՞ւմ են երևանցիները եթերային հեռարձակումներին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 21-ը Հեռուստատեսության միջազգային օրն է: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը պետություններին հորդորում էր տոնել այդ օրն այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված կլինեն խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև` մշակութային խնդիրներին: Ներկայումս աշխարհում չկա այնպիսի պետություն, որը չունենա հեռուստատեսություն:

Երևանցիների գնահատմամբ, օրինակ, հեռուստատեսային ծրագրերն այսօր աառաջվանը չեն: Տարբերությունն ակնհայտ է թե՛ լրատվական ծրագրերի, թե՛ հաղորդումների ընտրանու և բովանդակության առումով:

ArmLur.am-ի հարցումները ցույց տվեցին, որ մեծահասակները շարունակում են հետևել հեռուստատեսությունների լրատվական ծրագրերին, ինչը, սակայն, չես ասի երիտասարդ սերնդի մասին:




Լրահոս