Օբաման հայտնել է ահաբեկչության դեմ պայքարի վճռականության ամրապնդման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Մալիի մայրաքաղաքում Radisson Blu հյուրանոցի վրա ահաբեկչական հարձակումը նպաստում է ահաբեկչության դեմ պայքարի վճռականության ամրապնդման մասին. փոխանցում է Reuters-ը:

Մալայզիայում կայացած տարածաշրջանային գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահը քննադատել է Մալիի ահաբեկչությունը՝ այն «ահաբեկչության չարիքի մասին ևս մեկ սարսափելի հիշեցում» անվանելով: Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն վճռական է իր պայքարում նրանց դեմ, ովքեր հարձակում են գործում խաղաղ բնակչության դեմ:

Օբաման նշել է ամերիկացի զինծառայողների դերը գերիների ազատ արձակման մեծ կորուստների կանխման հարցում: Նա նաև հաստատել է, որ Մալիի մայրաքաղաք Բամակոյում հյուրանոցի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով ԱՄՆ-ի քաղաքացի է զոհվել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս