ՁՅՈՒՆ ԵՆ «ՊԱՀԱԾՈՅԱՑՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղյակ են մարզասերները, եկող տարվա փետրվարին Սոչիում անցկացվելու են ձմեռային օլիմպիական խաղերը: Եվ անակնկալներից խուսափելու, դրանք անթերի անցկացնելու նպատակով կազմակերպիչները հաշվի են առել բոլոր մանրամասները, հատկապես եղանակային քմահաճույքները (ձյան տեսքով տեղումների հնարավոր պակասը): Եվ այդ նպատակով լեռնադահուկային սպորտի «Ռոզա խուտոր» վայրում նախատեսված է մինչեւ այս ապրիլի կեսը պահեստավորել ավելի քան կես միլիոն տոննա ձյուն, որը տեղավորելու են նախատեսված ութ հատուկ ամբարներում: Դրանք ծածկում ու փակում են Ռուսաստանում արտադրված ջերմամեկուսիչ հատուկ գործվածքով, որը անդրադարձնում է արեւի ճառագայթները ու պահպանում անհրաժեշտ ջերմաստիճանը: Գործընթացն իրականացնում  են  200 մասնագետներ,  որոնց  թվում կան նաեւ արտասահմանցիներ: Այնուամենայնիվ, կազմակերպիչները ցանկանում են, որ 2014թ. ձյունառատ լինի, եւ  «պահածոյացված» ձյան կարիքը չզգացվի:




Լրահոս