Չինական շինարարական ընկերությանը հաջողվել է 43 ժամում կամուրջ կառուցել: Ավելի վաղ այս նույն ընկերությունը 57-հարկանի երկնաքեր էր կառուցել 19 օրում. փոխանցում է CCTV-ն:
Շինարարական ընկերության աշխատակիցները վերակառուցել են Պեկինի հին կամուրջը: Համացանցում կատակում են, որ դատելով տեսանյութից` կարելի է ասել, որ չինացիները կարող են կամուրջ կառուցել նույնքան հեշտությամբ, որքան կահույք կհավաքեն:
Կամուրջի կառուցման համար ավելի քան 1300 տոննա նյութ է օգտագործվել: