Փարիզում ահաբեկչություն է կանխվել. սրճարանում կոլումբիացի մաֆիոզները «Իսլամական պետության» 2 զինյալի են սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզի սրճարանում կոլումբիական մաֆիայի ներկայացուցիչները, ովքեր միջազգային հետախուզման մեջ են գտնվում, սպանել են «Իսլամական պետության» 2 զինյալի, ովքեր ավտոմատներով ներխուժել են սրճարան:

Կոլումբիական ԶԼՄ-ները հայտնում են, որ իրենց գործողություններով մաֆիոզները փրկել են տասնյակ մարդկանց կյանքը:

Հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան փարիզյան սրճարաններից մեկում: Սրճարան է ներխուժել 2 իսլամիստ և կրակ բացել: Կոլումբիացի մաֆիոզները պատասխան կրակ են բացել և սպանել նրանց, փոխանցում է Ren.tv-ն: Դեպքի վայր մեկնած ոստիկանները բերման են ենթարկել կոլումբիացիներին:

Նշվում է, որ ֆրանսիացի իրավապահները խնդրի առջև են կանգնել. ինչ անել բերման ենթարկվածների հետ, ովքեր փաստացի երկրում ևս մեկ ահաբեկչություն են կանխել, որը դեռս ուշքի չի եկել նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից:

ԶԼՄ-ների փոխանցմամբ, հավանաբար, նրանց կհանձնեն Կոլումբիայի իշխանություններին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս