ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցում էին նաեւ մի շարք մտավորականներ ու ստեղծագործական միությունների ղեկավարներ, այդ թվում՝ նկարիչների, գրողների ու կոմպոզիտորների միությունների նախագահներ Կարեն Աղամյանը, Լեւոն Անանյանը եւ Ռոբերտ Ամիրխանյանը: Ինչպես նաեւ դերասաններ Ազատ Գասպարյանը, Ռաֆայել Քոթանջյանը, «Օտար, ամայի ճամփեքի վրա» հեռուստանախագծի մեկնաբան Ռաֆայել Հովհաննիսյանը: Զարմանալի էր նաեւ ռուսական շոու բիզնեսի հայազգի աստղ Միշա Գալուստյանի ներկայությունը, որը նշեց, թե այդ միջոցառմանը իրեն հրավիրել է անձամբ Սերժ Սարգսյանը: Լրագրողների հարցին, թե ինչ կմաղթի, Գալուստյանը պատասխանեց. «Ամենայն բարիք, լավ տրամադրություն»:
Tert.am-ի թղթակիցը, Ս. Սարգսյանի երդմնակալության արարողությանը տեսնելով հայտնի ջազ երաժիշտ Լեւոն Մալխասյանին, հարցել է, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ քիչ հետո եւս մեկ երդմնակալություն տեղի կունենա Ազատության հրապարակում: Ջազմենը  պատասխանել է. «Ոչ մի ձեւի, այսօր տոնական օր է, խնդրում եմ ինձ «պալիտիչեսկի» հարցեր մի՛ տվեք, լա՞վ, ես հեռու եմ այդ ամենից»:




Լրահոս