ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցով բանաձև է ընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել Ֆրանսիայի կողմից ներկայացված «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցով բանաձևի նախագիծը. փոխանցում է Reuters-ը:

Բանաձևի տեքստում նշվում է, որ անհրաժեշտ է կանխել ահաբեկչության ֆինանսավորումն ու խոչընդոտել Իրաք և Սիրիա զինյալների մեկնումը: Բացի այդ` ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է անում երկրներին կրկնապատկել ահաբեկչական հարձակումների կանխման հարցով ջանքերը:

«Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը գլոբալ սպառնալիք է ներկայացնում աշխարհի անվտանգության համար»,-ասվում է ՄԱԿ-ի բանաձևում:

Փաստաթղթում նաև քննարկվում են «Իսլամական պետության» կողմից իրականացված ահաբեկչությունները Թունիսում, Անկարայում, Բեյրությում, Փարիզում, ինչպես նաև` Սինայի թերակղզում ռուսական A321-ի պայթյունը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս